Հայաստան՝ ճանապարհորդություն տպավորությունների, մշակույթի և վավերականության միջով
21 Հունիսի 2025, 20:30

Իտալական հանրահայտ «2Morrow Travel Magazine» հրատարակությունը հոդված է նվիրել Հայաստանին՝ երկրի, որտեղ «հնագույն պատմությունը, վառ ավանդույթներն ու գեղեցիկ բնապատկերներն անխուսափելիորեն միաձուլվում են՝ ստեղծելով յուրահատուկ հույզեր»։
Լրագրողները պատմել են Բարիից և Նեապոլից Երևան ուղիղ չվերթների, ինչպես նաև այս ամառ Հայաստանում կայանալիք միջոցառումների մասին՝ «ՀայԲույս» խոտաբույսերի փառատոն (հունիսի 28), Կապանի միջազգային երաժշտական փառատոն (հուլիսի 4-14), «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն (հուլիսի 13-20) և այլն։