Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 4 ամսում աճել է մոտ 2,7 անգամ
04 Հունիսի 2026, 15:50
Արտերկրից դեպի Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը այս տարվա 4 ամիսներին աճել է մոտ 2.7 անգամ։
Փոխանցումների գծով առաջատարների թվում են Ռուսաստանը՝ 1.32 միլիարդ դոլարով, ԱՄՆ-ը՝ 269.6 միլիոն դոլարով։ Ռուսաստանը և ԱՄՆ-ը փոխանցումների ծավալով առաջատար են եղել նաև 2025 թվականի հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով՝ համապատասխանաբար 1.15 միլիարդ և 210.3 միլիոն դոլար։
Մյուս կողմից, Հայաստանից դեպի արտերկիր ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների արտահոսքը, որը իրականացվել է ՀՀ բանկային համակարգի միջոցով, 2026 թվականի հունվար-ապրիլին կազմել է 1.35 միլիարդ դոլար՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 1.5 միլիարդ դոլարի դիմաց։