Հայաստան-Լատվիա հանդիպումը կսպասարկեն սլովենացի մրցավարները

24 Սեպտեմբերի 2026, 15:00

Սպորտ

Սեպտեմբերի 25-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կկայանա Ազգերի լիգայի C2 խմբի առաջին տուրի Հայաստան-Լատվիա հանդիպումը։

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել 31-ամյա սլովենացի Մարտին Մատոշան։ Նրա օգնականները կլինեն Մատեյ Զունիչն ու Ալեքսանդր Կասապովիչը։

VAR համակարգի համար պատասխանատու է Ալեն Բորոշակը, AVAR-ի մրցավարն է Ալեքսանդր Մատկովիչը, իսկ պահեստային մրցավարի պարտականությունները կկատարի Միխայել Անտիչը։

Մրցավարական բրիգադի բոլոր հինգ անդամները ներկայացնում են Սլովենիան։

Մարտին Մատոշան աշխատել է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի և ՈՒԵՖԱ-ի երիտասարդների լիգայի հանդիպումներում, ինչպես նաև պարբերաբար սպասարկում է Սլովենիայի առաջին և երկրորդ լիգաների խաղերը։