Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը, որը տավուշցիները փակել էին վաղ առավոտից, ապաշրջափակվել է
20 Ապրիլի 2024, 18:25
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/04/20182553/capture.thumb-1.png)
Ոստիկանությունն ապաշրջափակել է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, որը տավուշցիները փակել էին վաղ առավոտից։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։
Հաղորդվում է, որ ակցիայի մասնակիցների մի մասը համաձայնել է դուրս բերել ավտոմեքենաները, քանի որ երկուշաբթի օրը նրանց խոստացել են հանդիպում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ (ղեկավարում է սահմանազատման հանձնաժողովը), որը կպատասխանի նրանց բոլոր հարցերին: Մնացել են մեքենաներ, որոնց վարորդներին չի հաջողվել գտնել։ Ոստիկանները փորձել են ուժով շարժել նրանց, սակայն չի հաջողվել։