«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ԵՄ 3 երկրների դեսպանների հետ

18 Սեպտեմբերի 2026, 20:00

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը և պատգամավոր Լևոն Քոչարյանը սեպտեմբերի 18-ին հանդիպում են ունեցել Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստի, Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերի և Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքի հետ։

Ողջունելով դիվանագետներին խորհրդարանում՝ ընդդիմադիր պատգամավորները ներկայացրել են հետընտրական ներքաղաքական զարգացումներն ու արտաքին անվտանգային մարտահրավերները։

Զրույցի ընթացքում խմբակցության ներկայացուցիչներն անդրադարձել են երկրում ժողովրդավարության հետընթացին առնչվող մտահոգություններին, ինչպես նաև բարձրաձայնել մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության և դատաիրավական համակարգում առկա խնդիրներն ու արձանագրված խախտումները: