Ապրիլին Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Վրաստանից

15 Մայիսի 2024, 00:20

Տնտեսություն և Բիզնես

2024 թվականի ապրիլին Հայաստան է այցելել 163 970 զբոսաշրջիկ։ Դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից, գրում է jnews․ge-ն։

Զբոսաշրջային այցելությունների 14%-ը բաժին է ընկնում Վրաստանին։ Ռուսաստանից և Իրանից զբոսաշրջիկների թիվը համապատասխանաբար կազմում է 42% և 8%:

Նշենք, որ 2023 թվականի ապրիլին Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 179 639, իսկ 2022 թվականի ապրիլին՝ 96 938։