Դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքը նվազել է
17 Սեպտեմբերի 2026, 16:30
2026 թվականի հունվար-օգոստոսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի ութ ամիսներին Հայաստան է այցելել 1 մլն 467 հազար 333 զբոսաշրջիկ, մինչդեռ 2025 թվականի նույն ժամանակահատվածում նրանց թիվը կազմել էր 1 մլն 505 հազար 123։ Այսպիսով, զբոսաշրջային հոսքը նվազել է 37 790-ով կամ 2.5%-ով։
Ակտիվության նվազում է արձանագրվել նաև օգոստոսին․ եթե նախորդ ամսվա ընթացքում սահմանը հատել է 227 026 զբոսաշրջիկ, ապա 2025 թվականի օգոստոսին՝ 334 396-ի։
Զբոսաշրջիկների զգալի մասը Հայաստան է ժամանել Ռուսաստանից։