Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Կոստա Ռիկայի հավաքականին

09 Հունիսի 2025, 11:50

Սպորտ

ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ ընկերական խաղն է անցկացրել Կոստա Ռիկայի հավաքականի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Թիմերի միջև հանդիպումն ավարտվել է 103:90 հաշվով՝ հօգուտ Հայաստանի հավաքականի։

Հանդիպման լավագույն բասկետբոլիստ է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա այս խաղում վաստակել է 19 միավոր՝ 8 անգամ կատարելով արդյունավետ փոխանցում, 3 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:

Աչքի է ընկել նաև Քոնոր Էսեջյանը, որը հավաքել է 17 միավոր։ Նա 6 անգամ կատարել է արդյունավետ փոխանցում և 3 անգամ խլել գնդակը: Երկու հավաքականների միջև առաջին խաղն ավարտվել է 86:62 հաշվով՝ հօգուտ Հայաստանի հավաքականի: