Հայաստանի բասկետբոլի թիմը Եվրոպայի առաջնության մրցաշարում հաղթանակ է տարել. տեսանյութ

20 Հուլիսի 2023, 15:27

Սպորտ

Բասկետբոլի տղամարդկանց մինչև 16 տարեկանների հավաքականը Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի մրցաշարում։

Առաջին տուրում Զորիկ Իսաջանիի գլխավորած թիմը մրցել է Սան Մարինոյի հավաքականի հետ եւ առավելության հասել 102:44 հաշվով։

Հայաստանի հավաքականի մրցակիցները ենթախմբում կլինեն նաեւ Ադրբեջանի, Կիպրոսի և Ալբանիայի թիմերը: