Հայաստանի չընտրված վարչապետը մեր աչքի առաջ վաճառում է Հայաստանը. Ստելլա Լոռեցյան

16 Մայիսի 2024, 14:05

Կարծիք

Ես ուզում եմ Հայրենիք ունենալ, դրա համար էլ վերջին երեք տարին պայքարի մեջ եմ: Կառավարության շենքի դիմաց ընթացող ընթացող ակցիայի ժամանակ Alpha News-ի հետ զրույցում ասաց մասնակիցներից Ստելլա Լոռեցյանը:

«Այս շարժմանը միացել եմ, քանի որ Հայաստանի չընտրված կառավարությունը և վարչապետը մեր աչքի առաջ վաճառում են Հայաստանը: Ես ուզում եմ ունենալ Հայրենիք, դրա համար էլ վերջին երեք տարին՝ սկսած 2020թ նոյեմբերի 9-ից, ես պայքարի մեջ եմ: Ես հավատում եմ եկեղեցուն, այն երբեք չի սխալվում: Իսկ այն պետականակործան անվանողները հենց իրենք են այդպիսին՝ իրենց թուրքաբարո ղեկավարի հետ միասին: Ես պահանջում եմ, որ հրաժարական տա Փաշինյանը, և այդ ժամանակ կկարողանանք Հայաստանը փրկել»,- ասաց ակցիայի մասնակիցը: