Եթովպիայում Հայաստանի դեսպանատունը ներկայացրել է 5 լեզվով եզակի ձեռագիր

29 Հունիսի 2025, 21:06

Հայեր | Մշակույթ

Եթովպիայում Հայաստանի դեսպանությունը կիսվել է 12-14–րդ դարերում Եգիպտոսում ստեղծված միջնադարյան եզակի ձեռագրի պատկերով: Ձեռագիրն իրենից ներկայացնում է աստվածաբանական հազվագյուտ հավաքածու՝ Ավետարաններ և թղթեր, որոնք արձանագրված են միաժամանակ հինգ լեզուներով՝ հայերեն, արաբերեն, ղպտիերեն, սիրիերեն և հին եթովպերեն: Սա վկայում է այն ժամանակվա Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքների միջև միջմշակութային և միջկրոնական խոր կապի մասին։

Ձեռագրի բազմալեզու բնույթն արտացոլում է տարածաշրջանի կրոնական կյանքի հարստությունն ու բազմազանությունը, որտեղ ակտիվ դեր են խաղացել հայկական, ղպտի, սիրիական և եթովպական եկեղեցիները՝ աջակցելով աստվածաբանական երկխոսությանը և մշակութային փոխանակմանը: