Հայաստանի դուքենդո ֆեդերացիայի մարզիկները 18 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

20 Նոյեմբերի 2023, 16:17

Սպորտ

Հայաստանի դուքենդո ֆեդերացիայի պատանի մարզիկները հոկտեմբերի վերջին Մյունխենում մասնակցել են ISKA-ի (Սպորտային կարատեի միջազգային ասոցիացիա) աշխարհի առաջնությանը և 2 ոսկե, 2 արծաթե և 14 բրոնզե մեդալ նվաճել: Աշխարհի առաջնությանը մասնակցած 18 մարզիկներից 12-ը դարձել են մեդալակիրներ: 3 ձևով անցկացված մրցումներում մեր մարզիկները թիմային հաշվարկում զբաղեցրել են 15-րդ տեղը՝ ներկայացուցիչներ ունենալով միայն պատանիների պայքարում: Աշխարհի առաջնությանը, ընդհանուր առմամբ, 37 երկրի պատանի, երիտասարդ և մեծահասակ մարզիկներ են մասնակցել:

Ընդ որում՝ Հայաստանն առաջին անգամ է մասնակցել ISKA-ի աշխարհի առաջնությանը:

Հայ մարզիկները հունվարի վերջին ԱՄՆ-ում միջազգային մրցաշարի կմասնակցեն, իսկ 2024 թվականի հունիսի վերջին՝ աշխարհի առաջնության: