ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու որոշումը պետք է կայացնի երկրի ղեկավարությունը. գլխավոր քարտուղար

03 Հունիսի 2026, 14:45

Քաղաքականություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ որոշումը պետք է կայացնի երկրի ղեկավարությունը կամ նրա ժողովուրդը։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովն՝ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո։

Նա նաև հավելել է, որ Հայաստանի հնարավոր դուրս գալու հարցը չի քննարկվել անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում և այն քաղաքական բնույթի հարց է։

Հիմա եթերում