Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պահանջում է ծանր դիվանագիտական աշխատանք. Ալեքսեյ Մարտինով

20 Նոյեմբերի 2023, 22:30

Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը։
Ըստ փորձագետի՝ պաշտոնական Երեւանը հակառուսական քարոզչության գիծ է տանում.

«Կարծում եմ, որ ամեն ինչ Մոսկվայի, Բաքվի կամ Երևանի մասին չէ, ամեն ինչ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին է։ Նա ցուցադրաբար ու միտումնավոր հրաժարվել է մասնակցել Մինսկում նոյեմբերի 23-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, որտեղ ներկա են լինելու բոլոր պետությունների ղեկավարները՝ չնայած Հայաստանը դեռևս այս կազմակերպության լիիրավ անդամ է։ Այս ամենը պաշտոնական Երեւանի կողմից հակառուսական քարոզչության գիծ է։

Կա մի վարկած, որն անուղղակիորեն հաստատվում է փորձագետների կողմից, որ վերջին խայտառակ էսկալացիան ինչ-որ կերպ հրահրվել կամ սկսվել է նույն Փաշինյանի և նրա քարոզարշավի օգնությամբ՝ նպատակ ունենալով Ռուսաստանին ներքաշել այս հակամարտության մեջ ՀԱՊԿ համակարգով։

Ինձ թվում է, որ դա եղել է հայ-ադրբեջանական հակամարտությունը հրահրող օպերատորների կամ մոդերատորների գլխավոր նպատակներից մեկը։ Իսկ մոդերատորները բրիտանացիներն էին, բրիտանական հետախուզական ծառայությունները՝ թուրք գործընկերների միջոցով, Էրդողանի միջոցով»,- ասել է քաղաքագետը:

«Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին, ապա կան բազմաթիվ նրբությունններ, որոնք պահանջում են դիվանագիտական քրտնաջան աշխատանք, և ոչ թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս անպատասխանատու հայտարարություններն ու հրապարակային խաղերը»,- եզրափակել է Մարտինովը։