Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում լարվածության աճ և փոխհրաձգություն է նկատվում. ԵՄ առաքելություն

05 Սեպտեմբերի 2023, 18:36

Քաղաքականություն

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճ է արձանագրում:

«Վերջին մի քանի օրերին ԵՄ դիտորդական առաքելությունը մտահոգությամբ ընդգծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում լարվածության աճ և փոխհրաձգություն է նկատվում:

Մենք իրավիճակի մասին զեկուցել ենք Բրյուսելին։

Մեր պարեկներն ընդգրկում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջանները, ինչպես նաև առճակատման գծերը՝ ռազմական և անվտանգության ոլորտի իրադարձությունների մասին Եվրամիությանը զեկուցելու համար», – ասվում է մոնիթորինգային առաքելության գրառման մեջ։