Հայաստանի և ԵՄ-ի միջև առևտրի աճի կանխատեսումները սպեկուլյատիվ են․ հետազոտություն

22 Հոկտեմբերի 2026, 15:45

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանից Եվրամիության երկրներ արտահանման ծավալների աճը կայուն բնույթ չի կրում, ուստի այդ աճի շարունակության վրա հիմնված կանխատեսումները սպեկուլյատիվ են։ Այս մասին վկայում են Եվրասիական վարկանիշային գործակալության հետազոտության տվյալները, որոնք հայտնվել են ՏԱՍՍ-ի տրամադրության տակ։

«Կարելի է նշել, որ 2025 թվականին ԵՄ երկրներ արտահանման աճը՝ 2024 թվականի համեմատ, կայուն բնույթ չի կրում․ երկու տարվա կտրվածքով նվազում է արձանագրվում։ Այսպիսով, այդ աճի միտումը հետագա ժամանակաշրջանի վրա տարածելու միջոցով արված կանխատեսումները սպեկուլյատիվ բնույթ ունեն»,- նշվում է փաստաթղթում։

Միևնույն ժամանակ, հետազոտության հեղինակները նշում են, որ Ռուսաստանի ուղղությամբ հայկական արտահանման կրճատմանը զուգահեռ, որը տեղի է ունեցել քաղաքական բարդությունների ֆոնին, աճել են Բելառուս մատակարարումների ծավալները։

«Կարելի է ենթադրել, որ հայ արտադրողների մի մասը ստիպված է եղել Բելառուսն օգտագործել որպես միջանկյալ առևտրային գործընկեր, ինչի արդյունքում ավելացել են ծախսերը, իսկ արտադրանքի մրցունակությունը՝ նվազել»,- ընդգծել են հետազոտության հեղինակները։

Հիմա եթերում