Միսակ Հակոբյանը կարիերան կշարունակի Ալբանիայում

17 Հունիսի 2025, 17:15

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ Միսակ Հակոբյանը վարձավճարով տեղափոխվել է Ալբանիայի գործող չեմպիոն «Էգնատիա»: Համաձայնագիրը նախատեսված է մեկ տարվա համար։ Ֆուտբոլիստի իրավունքները նախկինի պես պատկանում են «Արարատ-Արմենիա»-ին, սակայն վերջին չորս մրցաշրջաններն անցկացրել է ԲԿՄԱ-ում:

Նախորդ մրցաշրջանում Հակոբյանը դարձել է 7 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ: Կիսապաշտպանի հաշվին կա նաև 15 խաղ և 1 գոլ Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում: