Հայաստանի հակառուսական հայտարարությունների նպատակը արևմուտքից շնորհակալություն ստանալն է. Վլադիմիր Սկաչկո

Քաղաքագետ Վլադիմիր Սկաչկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ԵՄ երկրների խորհրդարանների ղեկավարների համաժողովում արված հայտարարությունը, երբ անդրադառնալով Ուկրաինայի հակամարտությանն՝ օգտագործել է «ներխուժում» տերմինը, ինչպես նաև ասել է, որ Երևանը պաշտպանում է այդ երկրի տարածքային ամբողջականությունը:

Փորձագետի խոսքով՝ Հայաստանն այժմ փորձում է օգնություն ստանալ Արևմուտքից , ուստի պետք է իրեն հայտարարի որպես ռուսաֆոբ:

«Հայաստանը տեսնում է, որ որքան վատ, որքան ակտիվ, որքան ագրեսիվ է իրեն պահում Ուկրաինան՝ գումար մուրալով, այնքան շատ են նրան տալիս և այնքան շատ է ստանում։ Եվ ահա Հայաստանը օրինակ է վերցնում Ուրաինայից։ Այս օրինակը վատ է, բայց վարակիչ: Եվ ահա մարդիկ, որոնք փող են ուզում ստանալ Արևմուտքից, ԱՄՆ-ից, ԵՄ-ից կամ մեկ ուրիշ երկրից, սկսում են իրենց պահել ամենահամարձակ հակառուսական խաղացողների պես՝ հույս ունենալով, որ իրենց կնկատեն և ինչ-որ բան կտան։ Հենց նման դերում է վերջին շրջանում հանդես գալիս ոչ միայն Հայաստանը, այլև Մոլդովան, Մերձբալթյան երկրները և մնացած բոլորը։

Հայաստանը հիմա փոխում է կուրսը, հեռանում է Ռուսաստանի օգնությունից և փորձում նստել Արևմուտքի օգնության վրա, ուստի պետք է իրեն ռուսաֆոբ հայտարարի։ Եվ դրա համար հայ իշխող վերնախավը հույս ունի ինչ-որ բան ստանալ։ Նման հայտարարությունների նպատակը լուսավորվելն ու դրա համար շնորհակալություն ստանալն է։ Այստեղ այլ բան չկա», — ասել է Սկաչկոն։

Նա նաև նշել է, որ շատ հեշտ է շարունակել կորցնել հայկական տարածքները, բայց միևնույն ժամանակ խոսել տարածքային ամբողջականության համար պայքարի մասին։

«Տարածքային ամբողջականության մասին այս բոլոր խոսակցությունները ոչինչ չարժեն, քանի որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորցրել է ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև այժմ էլ շարունակում է կորցնել հայկական տարածքները՝ գտնվելով հայկական սահմանի դելիմիտացիայի գործընթացում։ Շատ հեշտ է այդպես ամեն ինչ կորցնել, բայց միևնույն ժամանակ ասել, որ նա պայքարում է տարածքային ամբողջականության համար», — եզրափակել է Սկաչկոն: