Հայաստանի համար ռուսական գազից հրաժարվելն ավելի ցավոտ կլինի, քան Գերմանիայի դեպքում․ ՌԴ ԱԽ
25 Սեպտեմբերի 2026, 14:15
Հայաստանի համար ռուսական գազից հրաժարվելն ավելի ցավոտ կլինի, քան Գերմանիայի կամ եվրոպական այլ երկրների դեպքում։ Այս մասին ասվում է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովի մեկնաբանության մեջ։
«Կասկած չկա, որ Հայաստանի համար ռուսական «կապույտ վառելիքից» հրաժարվելն ավելի ցավոտ կլինի, քան Գերմանիայի կամ եվրոպական այլ երկրների համար»,- նշել է նա՝ մեկնաբանելով ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե Հայաստանը գազ կգնի «այնտեղից, որտեղից հնարավոր կլինի»։
ՌԴ Անվտանգության խորհրդում նշել են, որ ռուսական գազը Հայաստանի համար էականորեն ավելի էժան է, քան այլ երկրներից գնումները։