Հայաստանի համար շատ վտանգավոր է ռուսական բոլոր կառույցների հետ հարաբերությունները խզելը. Ալեքսանդր Ցինկեր
01 Մայիսի 2025, 22:30
Իսրայելում Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս իրավիճակը:
Փորձագետի խոսքով՝ ռուսական բոլոր կառույցների հետ հարաբերությունները խզելը,երբ կա Եվրամիությանն անդամակցելու միայն ցանկություն, և ուրիշ ոչինչ, շատ վտանգավոր է Հայաստանի համար:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա այսօր դրանք բավականինսառն են: Բայց քանի որ փոփոխություններ են տեղի ունեցել, և հիմա Կրեմլում Հայաստանի հետ հարաբերությունները վերահսկելու է նոր մարդ՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջինտեղակալ Սերգեյ Կիրիենկոն, կարծում եմ՝ Ռուսաստանն ավելի ակտիվ կզբաղվի Հայաստանով: Եվ, համապատասխանաբար, պետք է այնպես լինի, որ Հայաստանն էլ փորձի Ռուսաստանի հետ ինչ-որ արդյունավետ հարաբերությունների հասնել: Ռուսական բոլոր կառույցների հետ հարաբերությունները խզելը, երբ կա Եվրամիությաննանդամակցելու միայն ցանկություն, և ուրիշ ոչինչ, շատ վտանգավոր է Հայաստանի համար: Հակառակ դեպքում՝ կստացվի այնպես, որ մեկից հեռացանք, իսկ մյուսի մոտ դեռ չենք գնացել: Հիմա Հայաստանը պետք է շատ խելամիտ քաղաքականություն վարի, պետք է իսկապես շփվել բոլոր երկրների հետ և բոլորի հետ գտնել այն արդյունավետ կապը, որն օգտակար կլինի երկու երկրներիհամար»,-ասել է Ցինկերը:
Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանը չի ցանկանում կորցնել Հարավային Կովկասում իր ազդեցությունը:
«Գաղտնիք չէ, որ հայ-ռուսական հարաբերությունները գնալով սառում են, հարցականի տակէ ՀԱՊԿ-ի նկատմամբ վերաբերմունքը, Հայաստանը գրեթե սառեցրել է մասնակցությունն այդ կազմակերպությունում: Բացի այդ, Հայաստանն ակտիվացրել է եվրոպական երկրների հետ հարաբերություններ,ինչը դեռ ոչ մի բանի մասին չի խոսում, դեռ միայն ցանկություն է: Ռուսաստանն զգում է, որ այսօր Հարավային Կովկասի շուրջ շատ ուժեղ պայքար է ընթանում: Պատահական չէ, որ Ադրբեջանէ ժամանել Իրանի նախագահը, պատրաստվում է ժամանել Իսրայելի վարչապետը, ապա Թուրքիայի նախագահը, միաժամանակ, եվրոպացի դիտորդները գտնվում են Ադրբեջանի հետ սահմաններին:Այսինքն՝ այսօր Հարավային Կովկասում ազդեցության համար պայքար է ընթանում, և, բնականաբար, Ռուսաստանը չի ուզում կորցնել այդ ազդեցությունը, որն ուներ 90-ականներին, երբ փլուզվեցԽորհրդային Միությունը: Այն ժամանակ հետագայում անկախացած նախկին խորհրդային հանրապետությունների՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ սերտ էին: Ուստի իրավիճակն, ըստ իս, բավականբարդ է, և այդ իրավիճակից պետք է փորձել խելամտորեն դուրս գալ»,-եզրափակել է Ցինկերը: