Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանն օկուպացրել է 200 ք/կմ տարածք. Միրզոյան
03 Նոյեմբերի 2023, 12:33
Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանն օկուպացրել է 200 ք/կմ տարածք։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկմանը հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք ՀՀ–ում ունենք տարածք, որ դեռևս 1990-ականներից և մինչ օրս է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվում։ Ունենք նաև թարմ օրինակներ, ինձ հայտնի է այդպիսի շուրջ 200 ք/կմ տարածքի մասին, որոնք հիմա ադրբեջանական ուժերի ներքո են գտնվում»,– ասել է Միրզոյանը։