25 Սեպտեմբերի 2026, 20:50
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը բացել է հաշիվը Լատվիայի ընտրանու դեմ Ազգերի լիգայի առաջին տուրի հանդիպման ընթացքում։
Հանդիպման 30-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ է դարձել Գեորգի Հարությունյանը։
Խաղն անցկացվում է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։