Հայաստանի հավաքականը դուրս է եկել LATAM Cup 2026-ի կիսաեզրափակիչ

08 Օգոստոսի 2026, 23:30

Սպորտ

Ֆլորիդայում ավարտվել է LATAM Cup 2026 հոկեյի միջազգային մրցաշարի տղամարդկանց դիվիզիոնի երկրորդ քառորդ եզրափակիչը։

Հայաստանի հավաքականը քառորդ եզրափակիչում 7:2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Կենտրոնական Ամերիկայի թիմի նկատմամբ և դուրս եկել մրցաշարի կիսաեզրափակիչ։

Կիսաեզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Կուբայի ընտրանին, որը գլխավորում է Սթիվեն Քեմփֆերը։ Մրցաշարի մեկնարկային խաղում այս երկու թիմերն արդեն հանդիպել էին, և այդ ժամանակ 6:1 հաշվով հաղթել էին կուբացիները։

Կուբայի և Արգենտինայի հավաքականները կիսաեզրափակիչ էին դուրս եկել ավտոմատ կերպով՝ խմբային փուլի արդյունքում զբաղեցնելով համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերը։

Հայաստան–Կուբա հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով ուշ գիշերին։ Մինչ այդ առաջին եզրափակչի մասնակցի անունը կպարզեն Արգենտինայի և Կոլումբիայի հավաքականները։