Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում
25 Սեպտեմբերի 2026, 21:45
Ֆուտբոլի Ազգերի լիգայի մրցաշարի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Լատվիայի ընտրանու նկատմամբ:
Հանդիպման 31-րդ րոպեին, անկյունայինի խաղարկումից հետո, գլխի շեշտակի հարվածով խաղի հաշիվը բացեց Գեորգի Հարությունյանը: Հայաստանի հավաքականը շարունակեց տիրել նախաձեռնությանը, և 75-րդ րոպեին ազգային թիմում իր նորամուտը նշող Արթուր Ղարիբյանը կրկնապատկեց հաշիվը՝ ապահովելով մեր ընտրանու առաջին 3 միավորը մրցաշարում: