Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ. Թուրքիայի ԱԳՆ

15 Հուլիսի 2026, 19:10

Քաղաքականություն

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ: Այս մասին նշված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության 2026 թվականի գործունեության ծրագրում։

Փաստաթղթում ասվում է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին։

Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունն է՛լ ավելի կուժեղացվի՝ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը նպաստելու և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ապահովելու նպատակով։

Փաստաթղթում ընդգծվում է, որ տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն, բարեկեցություն և անվտանգություն ապահովելու համար թուրք-հայկական և ադրբեջանա-հայկական գործընթացները պետք է ընթանան համակարգված։

«Նպատակ է դրված, որ մեր ռազմավարական գործընկերությունը երկկողմ և բազմակողմ նախաձեռնությունների միջոցով նպաստի Հարավային Կովկասում խաղաղությանը, բարեկեցությանը և կայունությանը։ Դրա հետ մեկտեղ՝ տարածաշրջանում կարգավորման գործընթացների շրջանակում Ադրբեջանի հետ մեր սերտ համակարգումն ու համագործակցությունը վճռականորեն կշարունակվեն», — նշվում է փաստաթղթում։