Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց ենք գրանցել․ Էրդողան

22 Սեպտեմբերի 2026, 20:20

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում հայտարարել է, որ Անկարան և Երևանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում։

«Մենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում», — ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նաև հույս է հայտնել, որ կհաստատվի «երկարաժամկետ խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև»։

Միաժամանակ, Էրդողանի ելույթի ընթացքում Իսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճը։