Հայաստանի հետ սահմանին նախապատրաստական աշխատանքներն ավարտված են․ Աբդուլքադիր Ուրալօղլու

10 Նոյեմբերի 2026, 17:56

Քաղաքականություն

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները: Այս մասին, ըստ «ԱՊԱ» գործակալության, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:

Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ այդ հարցը քննարկել է հայ պաշտոնակցի հետ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել ինչպես երկաթուղային, այնպես էլ «Ալիջան» ավտոմոբիլային սահմանային անցակետերի բացման ուղղությամբ։

Ուրալօղլուն ընդգծել է, որ համաձայնության հասնելու դեպքում (հաշվի առնելով Ադրբեջանի համար կարևոր հարցերը) գործընթացը, իր կարծիքով, շատ ժամանակ չի խլի։ Նա հույս է հայտնել, որ սահմանային անցակետերը կբացվեն մոտ ապագայում։

Հիմա եթերում