«Հայաստանի հոգին» համույթը՝ «Turgenev Awards» մրցանակաբաշխության դափնեկիր

06 Մայիսի 2025, 17:54

Մշակույթ

Ժողովրդական պարերի համույթը՝ «Հայաստանի հոգին», որը գտնվում է Մոսկվայի մարզի Բալաշիխայում, մայիսի 1-5-ը Մոսկվայում անցկացված «Turgenev Awards» ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է մշակույթի և արվեստի բնագավառում երեք մրցանակների:

Խումբը երեք անվանակարգերում դարձել է 1-ին կարգի դափնեկիր՝ ներկայացնելով հայկական ժողովրդական պարեր՝ «Քոչարի», «Դալուր» և «Տոնական պար»:

Միջոցառմանը մասնակցել են ավելի քանի 150 խմբեր։

«Turgenev Awards»-ն ամենամյա մրցանակաբաշխություն է մշակույթի և արվեստի ոլորտում, որն անցկացվում է Ի.Ս.Տուրգենևի բարեգործական հիմնադրամի կողմից: Մրցույթը նպատակ ունի աջակցել ստեղծագործական խմբերին և մենակատարներին տարբեր ժանրերում: