Հայաստանի իշխանությունները հերթական անգամ պարտվեցին Ալիևին․ Հայկ Խալաթյան

Խոսելով Զելենսկու՝ Հայաստան հնարավոր այցի մասին, կարող եմ ասել, որ այստեղ ևս Հայաստանը պարտված է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի տնօրեն և Alpha News-ի՝ Մոսկվայի խմբագրության ներկայացուցիչ Հայկ Խալաթյանը։

«Մենք բազմիցս տեսել ենք, որ Հայաստանի իշխանությունները շատ կոշտ հայտարարություններ են անում, հետո տեսնում են, եթե Ռուսաստանի կողմից արձագանք չկա, փորձում են հետ քայլ անել։ Որոշ տելեգրամյան ալիքներ գրեցին, քանի որ Զելենսկին Բաքու չի գնալու, չի գա նաև Հայաստան։ Հայաստանը այստեղ ևս պարտվեց։ Ստացվում է՝ Ադրբեջանը չուզեց ընդունել Զելենսկուն, դրա համար նա Հայաստան էլ չի գա։ Այս իրավիճակում Ալիևը կրկին շահած դուրս եկավ, իսկ Հայաստանի իշխանությունները նույնիսկ չկայացած այցի դեպքում լուրջ խնդիրներ ունեցան Մոսկվայի հետ։ Մոսկվայում տեսան՝ Հայաստանի իշխանությունները, լինելով ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ, պատրաստ էին ընդունել Զելեսնկուն»,- ասել է Խալաթյանը։

Խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի մասին՝ Խալաթյանը ընդգծում է, որ Ուկրաինայի ռեսուրսներն այլևս չեն բավարարում պատերազմը շարունակելու։

«Այս պահին գալիս է մի կետ, որտեղ Ուկրաինան ի վիճակի չի լինելու պատերազմը շարունակելու։ Ես մի քանի անգամ ասել եմ, որ այս պատերազմը նման է համաշխարհային առաջին պատերազմին։ Այդ ժամանակ Գերմանիան պարտվեց բավարար ռեսուրսներ չունենալու պատճառով, և Ուկրաինան ևս գալիս է այդ կետին։ Այժմ բոլորի մոտ հարց է առաջանում ՝ ընդունել Ուկրաինայի պարտությունը, թե՞ զորք տրամադրել վերջինիս՝ դիմակայելու համար»,- եզրափակել է Խալաթյանը։

Հիմա եթերում