Հայաստանի իշխանությունները միացել են ադրբեջանաթուրքական շրջանակների արշավին․ Գևորգ Ղուկասյան
19 Օգոստոսի 2026, 18:20
Հայաստանի իշխանությունները միացել են Հայ դատի համակարգի և դրա միջազգային գրասենյակների դեմ տարիներ շարունակվող արշավին։ Այս գործընթացի հիմքում քաղաքական մի շարք շարժառիթներ են։ Alpha News-ի հետ զրույցում ասել է «Հայ Դատի» կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատուԳևորգ Ղուկասյանը:
«Մենք հատկապես վերջին տարիների ընթացքում ուղղակիորեն առերեսվում ենք ադրբեջանաթուրքական նպատակաուղղված քարոզչությանը և ավելին, քան պարզապես քարոզչությունը։ Հիմա Հայաստանի իշխանություններն են միացել»,- ասել է Ղուկասյանը։
Նա նաև նշել է, որ իշխանությունների՝ այդ գործընթացին միանալը կարող է նպատակ ունենալ ցույց տալու իրենց լոյալությունը այդ շրջանակների նկատմամբ։
«Սա նշանակում է, որ նվազագույնը նրանք ցանկանում են ցույց տալ իրենց լոյալությունը թշնամական շրջանակներին»,- նշել է նա։
Ղուկասյանը որպես օրինակ մատնանշել է Բրյուսելում իրականացվող աշխատանքները՝ նշելով, որ, իր խոսքով, այդ գործընթացում ակտիվ դեր ունի Ադրբեջանի դեսպանը։ Նա նաև անդրադարձել է ԱՄՆ-ում Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ հայցեր ներկայացնելու փորձերին՝ նշելով, որ նախորդ տարի մի քանի նման դիմումներ են ներկայացվել, սակայն ամերիկյան դատարանները դրանք չեն ընդունել։
«Այսինքն՝ մենք հատկապես վերջին տարիների ընթացքում ուղղակիորեն առերեսվում ենք ադրբեջանաթուրքական նպատակաուղղված քարոզչության»,- ասել է «Հայ Դատի» կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչը։