Պարսից ծոցի երկրների քաղաքացիների համար Հայաստանը կարող է դառնալ բժշկական զբոսաշրջության ուղղություն
24 Սեպտեմբերի 2026, 19:30
Հայաստանի կլինիկաները կարող են Պարսից ծոցի երկրներից հիվանդներ ներգրավել՝ շնորհիվ ժամանակակից սարքավորումների, որակավորված մասնագետների և մատչելի գների։ Այս մասին Երևանում անցկացված միջազգային համաժողովում հայտարարել է Սաուդյան Արաբիայի բժշկական զբոսաշրջության ասոցիացիայի նախագահ Ահմեդ Ալ-Օրեյջը։
Նրա խոսքով՝ լրացուցիչ առավելություն են աշխարհագրական մոտիկությունն ու ուղիղ ավիահաղորդակցությունը։
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանը նշել է, որ բժշկական տուրիզմի զարգացումը առաջիկա հինգ տարիների ոլորտային ռազմավարության առաջնահերթություններից մեկը կլինի։