Հայաստանի որոշ շրջաններում կարճատև անձրև կլինի

16 Սեպտեմբերի 2026, 09:20

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության ևմոնիտորինգի կենտրոնը։

Քամին` արևմտյան` 2-5 մ/վ,ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վարագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-17-ին էապես չի փոխվի, 18-19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 33-35, երեկոյան՝ 25-27 աստիճան։

Սեպտեմբերի 16-18-ը Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։