Հայաստանի պարաաթլետիկայի հավաքականը կմասնակցի Աշխարհի առաջնությանը

08 Հուլիսի 2023, 19:30

Սպորտ

Հայաստանի պարաաթլետիկայի հավաքական թիմը մեկնել է Փարիզ, որտեղ կմասնակցի Պարաաթլետիկայի աշխարհի 2023 թվականի առաջնությանը։

Հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Արման Սարգսյանը, որը հանդես կգա T53 սայլակավազքում, Սմբատ Կարապետյանը՝ T54 սայլակավազք, Սարգիս Մխիթարյանը՝ F57 գնդի հրում և Սարգիս Ստեփանյանը՝ F55 գնդի հրում:

«Armsport»-ի փոխանցմամբ՝ մրցավայր են մեկնել նաև թիմի ղեկավար, ավագ մարզիչ Հովհաննես Գևորգյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Սուսաննա Մարտիրոսյանը, անձնական մարզիչներ Արման Փիրոյանը և Գևորգ Ստեփանյանը: