Հայաստանի սամբոյի հավաքականը 9 մեդալ ունի՝ 6 բրոնզե և 3 արծաթե

04 Հոկտեմբերի 2026, 10:40

Սպորտ

Հոկտեմբերի 3-ին պայքարի մեջ մտած Հայաստանի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչները նվաճել են 6 բրոնզե մեդալ։ Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։

Մարզիկները մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ քաշային կարգերում.

Մարզական սամբո

Ալեքս Խաչատրյան (58 կգ) — բրոնզե մեդալ

Մհեր Օհանյան (71 կգ) — բրոնզե մեդալ

Սեյրան Սարուխանյան (88 կգ) — բրոնզե մեդալ

Մարտական սամբո

Գագիկ Գրիգորյան (58 կգ) — բրոնզե մեդալ

Միքայել Թումասյան (64 կգ) — բրոնզե մեդալ

Վիգեն Ավագյան (71 կգ) — բրոնզե մեդալ

Հիշեցնենք, որ մրցանշային նախորդ օրը պատանիների հավաքականը նվաճել էր 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ։

Այսպիսով, Հայաստանի հավաքականի ակտիվում արդեն 9 մեդալ կա։ Հոկտեմբերի 4-ին ասպարեզ դուրս կգան դեռահասները (7 տղա և 3 աղջիկ)՝ համալրելով մեդալների հավաքածուն։