Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանին

25 Սեպտեմբերի 2026, 19:44

Սպորտ

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 9-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը լարված պայքարում 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ընտրանու նկատմամբ:

Թիմին հաղթանակ է պարգևել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, ով սպիտակ ֆիգուրներով պարտության է մատնել Ռաուֆ Մամեդովին: Մյուս խաղատախտակներում գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի և Շանթ Սարգսյանի պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: