Հայաստանի տնտեսության աճի պայմաններում գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է գրեթե 12% անկում
14 Օգոստոսի 2026, 13:00
2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսությունն արձանագրել է 7,9% աճ, սակայն գյուղատնտեսության ոլորտում զգալի անկում է գրանցվել։ Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ նշված ժամանակահատվածում գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 11,9% անկում՝ կազմելով 310 մլրդ դրամ։
Հիմնական անկումը եղել է բուսաբուծության ոլորտում, որտեղ ցուցանիշները նվազել են 23,4%-ով՝ հասնելով 124,7 մլրդ դրամի։
Ըստ վիճակագրության՝ անասնաբուծության ծավալը կրճատվել է 2,5%-ով՝ կազմելով 185,3 մլրդ դրամ, իսկ անտառտնտեսությունն ու ձկնորսությունը ներառելիս ընդհանուր անկումը կազմել է 10.2%՝ հասնելով 345.1 միլիարդ դրամի։
Գյուղատնտեսության հետընթացին զուգահեռ՝ տնտեսության մյուս ճյուղերում աճ է գրանցվել․ շինարարությունն աճել է 24,5%-ով, արդյունաբերությունը՝ 10,8%-ով, սպասարկման ոլորտը՝ շուրջ 11%-ով, իսկ առևտուրը՝ 0,9%-ով։
Այսպիսով, չնայած երկրում արձանագրվող ընդհանուր տնտեսական աճին, գյուղատնտեսության ոլորտը շարունակում է հետ մնալ, ինչը հիմնականում պայմանավորված է բուսաբուծության ոլորտի կտրուկ անկմամբ։