Հայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

11 Նոյեմբերի 2026, 16:15

Քաղաքականություն

Հայաստանը չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին, և կառույցը համապատասխան արձագանք է տալու այդ իրողությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ տվյալ հարցի վերաբերյալ կկիրառվեն ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված բոլոր դրույթները։

Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ նոյեմբերի 11-ին կազմակերպության անդամ պետությունները քննարկելու են Երևանին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելու հարցը։