Հայաստանն այժմ ապրում է պատմության ամենաամոթալի շրջանն իր ողջ գոյության ընթացքում. Միխայիլ Շահնազարով
15 Ապրիլի 2024, 20:32
Alpha News-ի ուղիղ եթերում ռուս լրագրող և մեդիամենեջեր Միխայիլ Շահնազարովը նշել է, որ երբ իշխանության են գալիս ծախու ոչնչությունները, երկրները դադարում են գոյություն ունենալ:
«Նա, անշուշտ, ամեն ինչ շատ լավ հասկանում է, բայց չի կարողանում քաղաքական խաղեր խաղալ։ Նա կարողանում է խաղալ միայն խորամանկ խաղեր, իսկ դա հավասարազոր չէ քաղաքական խաղի։ Նա շատ լավ հասկանում է, որ եթե անգամ գյուղերը հանձնի, միևնույն է, պատերազմ է լինելու։ Պարզապես նա փուլ առ փուլ կբացի Օվերտոնի պատուհանները, սկզբում ավելի փոքր, հետո ավելի մեծ, իսկ հետո դժոխքի դարպասները, և վերջ։
Նա նախ գյուղերը կհանձնի, հասարակությունը կարձագանքի, թե ինքը խաղաղարար է, հետո մի բան էլ կհանձնի, հետո՝ ամբողջ Հայաստանը։ Լավ, ինչպես է հնարավոր, որ դու հանձնես հայրենի հողը, որը ողողված է քո նախնիների արյունով։ Չնայած ես կասկածում եմ, որ նրա նման ոչնչությունը կարող է հերոսական նախնիներ ունենալ: Լավ, սրանից հետո նա ո՞վ է, եթե ոչ դավաճան։
Իմ կարծիքով, այժմ Հայաստանն ապրում է պատմության ամենաամոթալի շրջանն իր ողջ գոյության ընթացքում։ Բայց ամենավատն այն է, որ ես, անկեղծ ասած, ելք չեմ տեսնում: Ես կխոսեմ Խորհրդային Միության Բալթյան հանրապետությունների օրինակով։ Տեսեք, թե ինչի են դրանք վերածվել, դրանք գործնականում գոյություն չունեն: Եթե Ռուսաստանի հետ բարեկամ լինեին, կարող էին պարզապես ոչինչ չանել և պարարտանյութերի և նավթամթերքի տարանցման հաշվին ավելացնել բյուջեն։ Բայց այնտեղ իշխանության եկան Փաշինյանի գործընկերները, այնպիսի տղաներ, որոնց տրվել է ամեն ինչ ամբողջությամբ փլուզել:
Նրանք մարդիկ են, որոնք բացարձակապես առանց խղճի, առանց պարտքի զգացողության, առանց հայրենիքի զգացողության ասում են, որ պետք է կոսմոպոլիտ լինել: Նրանք ազդում են մարդկանց վրա՝ խաղալով ազգային ինքնագիտակցության վրա, Լատվիայում նույնպես գրագետ են խաղացել, նրանք սկսել են մղել լատվիականության գաղափարը։ Եվ արդյունքում այդ գաղափարով խաբեցին ողջ ժողովրդին։ Ես լուրջ եմ ասում, Մերձբալթյան երկրներում այժմ տիրում է լիակատար աղքատություն, ևդա այն է, ինչ տեղի կունենա Հայաստանի հետ մոտ ապագայում», — ընդգծել Է Շահնազարովը։