Հայաստանն ի վերջո լինելու է Ռուսաստանի հետ. Ռոբերտ Ուստյան

27 Փետրվարի 2024, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Ռոբերտ Ուստյանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարությունները:

Փորձագետի կարծիքով՝ Ուկրաինայի հակամարտությունն ու իրավիճակը Հարավային Կովկասում այսօր շատ սերտորեն կապված են։

«Թուրքիան և Ադրբեջանը շատ են շտապում և ցանկանում են որքան հնարավոր է շուտ բացել այդ միջանցքը, որովհետև նրանք հասկանում են, որ այժմ Հայաստանը շատ խոցելի և թույլ վիճակում է։ Եվ այն, ինչ ես տեսնում եմ, այդ թվում նաև թուրքական ԶԼՄ-ներում, հասկանալի է, որ իրավիճակը Հարավային Կովկասում և իրավիճակն Ուկրաինայում շատ սերտորեն փոխկապակցված են։ Շատ հստակ կարելի է տեսնել, որ որքան Ռուսաստանն ամրապնդվում է Ուկրաինայում, այնքան Բաքուն և Անկարան գիտակցում են, որ Ռուսաստանը կվերադառնա Հարավային Կովկաս և նրանք չեն կարողանա անել այն, ինչ ուզում են։ Որովհետև հիմա նրանք հասկանում են, որ քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, իրենք կարող են իրենց պայմաններով առևտուր անել Հայաստանում։

Եվ նրանց համար շատ կարևոր է, որ այստեղ և հիմա, հնարավորինս քիչ քննարկելով, ստիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին իրենց պայմաններով գնալ որոշակի զիջումների: Ուստի պետք է հստակ գիտակցել, որՈւկրաինայի հակամարտությունը և Հարավային Կովկասում իրավիճակն այսօր շատ սերտորեն կապված են», — ասել է փորձագետը։

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանն, ինչ էլ որ անի, ի վերջո լինելու է Ռուսաստանի Դաշնության հետ՝ անվտանգության ապահովման առումով:

«Մենք շատ բան կարող ենք ասել, որ Հայաստանն այսօր խնդրահարույց հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, բայց բոլորն էլ շատ լավ հասկանում են՝ երբ բանը հասնի ծայրահեղության, երբ հստակ տարանջատում լինի այս տարածաշրջանում, իսկ վաղ թե ուշ այստեղ էլ կբյուրեղանա սպիտակն ու սևը, ապա Հայաստանն ինչ էլ որ ասի, ի վերջո լինելու է Ռուսաստանի Դաշնության հետ՝ անվտանգության ապահովման առումով։ Քանի որ այսօր ավելի ու ավելի քիչ տեղեր են մնում քարտեզի վրա, որտեղ կարելի է պղտոր ջրում ձուկ որսալ։ Որովհետև միջազգային հարաբերություններում զրոյական գումարով խաղ է ընթանում։

Մենք շատ ենք ասում, որ Հայաստանը թուլացրել է իր դիրքերը և շատ հազվադեպ ենք խոստովանում, հատկապես Ռուսաստանում, որ այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, ուղղակիորեն հարվածում է նաև Ռուսաստանի դիրքերին։ Դա նաև Մոսկվայի համար ազդեցության շատ լուրջ կորուստ է։ Եվ դրա համար էլ այստեղ փորձ է արվում հասնել հաջողության», — եզրափակել է Ուստյանը։

Հիմա եթերում