Հայաստանն ինքն է որոշումներ կայացնում. Կալլասը՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցության մասին

04 Մայիսի 2026, 11:51

Քաղաքականություն

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը Երևանում լրագրողների հետ զրույցում արձագանքելով Միությանը Հայաստանի անդամակցության հեռանկարի մասին հարցին՝ նշել է, որ Հայաստանն է իր որոշումները կայացնում։

«Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում, այստեղ մեկ ամսից ընտրություններ են, իհարկե, եվրոպական հեռանկարը սեղանին է, և Հայաստանն ինքը կորոշի»,- ասել է Կալլասը:

Նա ընդգծել է, որ գագաթնաժողովի անցկացումը Երևանում ցույց է տալիս, թե որքան կարևոր է Կովկասը, հատկապես՝ Իրանում պատերազմի ֆոնին: