Հայաստանն ու Թուրքիան մոտ են դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների լիարժեք բացմանը․ Փաշինյան
14 Նոյեմբերի 2026, 11:31
Հայաստանն ու Թուրքիան մոտ են դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների լիարժեք բացմանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք երկկողմ առևտուր ունենք, քանի որ Թուրքիան բացել է ճանապարհները՝ Վրաստանի տարածքով դեպի Հայաստան արտահանման և ներմուծման համար։ Մոտ ապագայում մենք կհասնենք հարաբերությունների լիարժեք կարգավորման»,- ասել է նա։