Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնումը
05 Հոկտեմբերի 2026, 19:25
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Թուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան — Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում Գյումրի — Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնմանն ու գործարկմանն ուղղված աշխատանքներին։
Երկուստեք ընդգծվել է երկրների էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման կարևորությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության զարգացման համատեքստում։
Այցի շրջանակում թուրքական պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ների ղեկավար կազմի հետ։