Հայաստանն ու Թուրքիան մշտական կապի մեջ են. Նիկոլ Փաշինյան
05 Փետրվարի 2025, 10:19

Երևանը և Անկարան մշտական կապ են պահպանում, շփումների համար ոչ մի խոչընդոտ չկա։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, այս մասին ԱՄն-ում՝ Ատլանտյան խորհրդում ելույթի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իրականում Թուրքիայի հետ հաղորդակցության որևէ խոչընդոտ չկա և մենք շարունակական կապի մեջ ենք։ Մեր արտգործնախարարներն են հանդիպում և խոսում շարունակաբար, մեր ներկայացուցիչները մշտական կապի մեջ են և մենք շատ ակտիվ աշխատում ենք ու անելիքների մասով կա ընդհանուր պատկերացում։ Բայց իհարկե, գոյություն ունեն որոշ նյուանսներ և իրական արդյունքի հասնելու համար որոշակի վերջնական քայլերի կարիք կա։ Հուսով ենք, որ շատ շուտով արդյունքը կլինի»,- ասել է Փաշինյանը:
Նա հավելել է, որ երկկողմ հարաբերություններն ունեն իրենց նրբությունները, և իրական արդյունքների հասնելու համար անհրաժեշտ են որոշակի վերջնական քայլեր։
«Հույս ունենք, որ արդյունքը կլինի շատ շուտով… Մենք շարունակում ենք և շարունակելու ենք այդ երկխոսությունը։ Կարծում եմ` Հայաստանը և Թուրքիան երբևէ այնպիսի ակտիվ երկխոսության մեջ չեն եղել, ինչպես հիմա», — ասել է Նիկոլ Փաշինյանը։