Wizz Air-ը հայտարարել է Հայաստանից Իտալիա նոր ուղղությունների մասին

03 Հուլիսի 2025, 18:50

Տնտեսություն և Բիզնես

Հայտնի են դարձել «Wizz Air»-ի՝ Հայաստանի մայրաքաղաքից Իտալիա չվերթների մանրամասները: Այսպիսով, Երևանից Նեապոլ չվերթները կիրականացվեն հոկտեմբերի 15-ից՝ շաբաթական երեք անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, իսկ Բարիից՝ հոկտեմբերի 26-ից՝ չորեքշաբթի և կիրակի օրերին։

«Wizz Air»-ը հունգարական բյուջետային ավիաընկերություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Վեչեշում։ Գործում է հիմնականում Կենտրոնական Եվրոպայի շուկայում, ընկերությունն ունի բազաներ եվրոպական մի շարք օդանավակայաններում։