Հայաստանում անշարժ գույքի գների աճ է նկատվում․ Հովհաննես Խաչատրյան

05 Օգոստոսի 2026, 15:00

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանում 2026 թվականի երկրորդ քառորդում նկատվում է անշարժ գույքի գների աճի վերականգնում։ Այս մասին օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։

Նա տեղեկացրել է, որ մի քանի ամիս անընդմեջ անշարժ գույքի գներն աճում են 1–1,5%-ով։ Նրա գնահատմամբ՝ 2025 թվականի հուլիսի համեմատ գներն անցյալ ամիս աճել են 17%-ով։

Խաչատրյանը հավելել է, որ նախկինում այդ աճը գրեթե կանգ էր առել՝ պարզաբանելով, որ 1-1,5 տարվա ընթացքում աճի տեմպը դանդաղում էր։ «Հունիսի վերջի դրությամբ տեսնում ենք, որ բնակարանների վարձակալության շուկայում գների աճ է նկատվում», — նշել է Խաչատրյանը։

Հիմա եթերում