Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

28 Օգոստոսի 2026, 10:20

Հայեր

Հայաստանի Հանրապետության շրջանների մեծ մասում այսօր և առաջիկա օրերին գիշերային և կեսօրից հետո ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։

Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։

Քամին կլինի հարավարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ արագությամբ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 20-25 մ/վրկ-ի։

Օդի ջերմաստիճանը մինչև օգոստոսի 31-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

Հիմա եթերում