Հայաստանում բացվել է արհեստական բանականության առաջին գործարանը

02 Հունիսի 2026, 16:36

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանը պաշտոնապես միանում է արհեստական բանականության գլոբալ ենթակառուցվածք ունեցող երկրների շարքին՝ ներկայանալով աշխարհի տեխնոլոգիական առաջատարների կողքին։

Գեղարքունիքի մարզի Գագարին համայնքում հունիսի 1-ին տեղի ունեցավ 𝗘𝗹𝗲𝘃𝗲𝗶𝗴𝗵𝘁 𝗔𝗜 ընկերության կողմից կառուցված արհեստական բանականության առաջին գործարանի բացման պաշտոնական արարողությունը։

Ընկերությունը ներկայացնում է տարածաշրջանի առաջին 𝗡𝗩𝗜𝗗𝗜𝗔 𝗕𝗹𝗮𝗰𝗸𝘄𝗲𝗹𝗹 𝗕𝟯𝟬𝟬 ԱԲ գործարանը։

Նոր կենտրոնը նախատեսված է արհեստական բանականության մեծածավալ հաշվարկները սպասարկելու համար` սկսած արհեստական բանականության մոդելների ուսուցումից մինչև բիզնես, գիտական և ինժեներական կիրառություններ։