Հայաստանում ՌԴ ռազմաբազայի նպատակահարմարության մասին դատողությունները վնասակար են. ՌԴ ԱԳՆ

28 Դեկտեմբերի 2023, 12:30

Կարծիք | Քաղաքականություն

Ռուսական ռազմաբազան Հայաստանում գտնվում է պայմանագրի համաձայն, հանրապետության տարածքում դրա նպատակահարմարության մասին մտածելը վնասակար է։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Վնասակար ենք համարում Հայաստանի տարածքում ռուսական 102-րդ ռազմաբազայի գտնվելու նպատակահարմարության վերաբերյալ դատողությունները։ Դրա տեղակայման մասին պայմանագիրը կնքվել է 1995 թվականի մարտի 16-ին՝ առաջին հերթին հենվելով ազգային շահերի և Հարավային Կովկասում կայունության ամրապնդման մեր պետությունների ընդհանուր խնդրի վրա», — նշել է նախարարը։

Լավրովը նշել է, որ այսօր ռուս զինվորականները «այս տարածաշրջանում խաղաղության ապահովման առանցքային տարրն են»:

Հիմա եթերում