Հայաստանում սպասվում են հորդառատ անձրևներ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

30 Օգոստոսի 2026, 09:30

Հայեր

Այսօր և առաջիկա օրերին Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ սեպտեմբերի 1-2-ին առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։

Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա մինչև 20-25 մ/վրկ, իսկ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։