Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ․ Երևանում՝ մինչև +37°C
02 Օգոստոսի 2026, 10:00
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Քամին՝ հարավարևելյան և արևելյան՝ 2-5 մ/վ։
Օգոստոսի 2-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 2-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 35-37, երեկոյան՝ 29-31 աստիճան։
